Պրոֆ. Դր. Դր. Ֆրիդրիխ Գլազլ. ծնվել է 1941թ.-ին Վիեննայում: Ուսումնասիրել է քաղաքագիտություն, հոգեբանություն և փիլիսոփայություն առարկաները: Աշխատել է տպիչ սարքերի խանութներում, տպագրական ընկերություններում, քաղաքացիական միջազգային ծառայությունում (UNESCO) և քաղաքային կառավարման մարմնում: Դասավանդել է Կազմակերպությունների զարգացում և Կոնֆլիկտների կառավարում Զալցբուրգի համալսարանում. որպես հրավիրյալ պրոֆեսոր` Հայաստանի, Բրազիլիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Վրաստանի, Իսրայելի, Պաղեստինի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Շրի Լանկայի, Շվեցարիայի համալսարաններում:
- 1967թվականից բիզնես խորհրդատու և մեդիատոր է տարբեր տիպի կազմակերպություններում:
- 1967թվականից մինչև 1985թվականը եղել է ավագ խորհրդատու “Նիդերլանդների մանկավարժական ինստիտուտի” (NPI) կազմակերպությունների զարգացման ինստիտուտում:
- 1984թվականին Ավստրիայում համահիմնադրել է «Թրիգոն» խորհրդատվական ընկերությունը
- Հեղինակ/խմբագիր է կոնֆլիկտների կառավարում, առաջնորդություն և կազմակերպությունների զարգացում թեմաներով գրքերի (օր.` «Կոնֆլիկտների կառավարում», «Կոնֆրոնտացիոն հակամարտություն», «Դինամիկ կազմակերպական զարգացում», « Ապագայի ձեռնարկությունները»), որոնք թարգմանված են 15 լեզուներով:
- “Concadora Publishing” ընկերության համահիմնադիր է կոնֆլիկտների կառավարման ուսուցողական ֆիլմերի հեղինակ/պրոդյուսեր:
- Գերման Սոկրատեսի «Մրցանակաբաշխություն մեդիացիա 2014»-ի, Միջազգային մեդիացիայի մրցանակաբաշխության “WinWinno 2015”-ի, Միջազգային կյանքի ձեռքբերումներ «Մրցանակաբաշխության ուսուցում 2016»-ի մրցանակակիր:
Հետաքրքրությունների և հետազոտության հետագա ուղղությունները.
- Գրառման միաձուլման ինտեգրում (Post Merger Integration-PMI)
- Կորպորատիվ մշակույթի հատկորոշում (Diagnosis) և փոփոխություն
- Միջմշակութային կոնֆլիկտներ
2001թ.-ից սկսած այցելում է Հայաստան. ունի գործնական և անձնական կապեր մասնավոր, պետական, միջազգային ընկերությունների հետ, անցկացրել ու մասնակցել է հանդիպումների, քննարկումների և այլ միջոցառումների: Ձեռնարկատեր, 49 տարվա զարգացման պրակտիկ խորհրդատու հետևյալ ոլորտներում.
Գործունեության առանցքային ուղղությունները.
- Խոշոր կորպորացիաների, հանրային կառավարման մարմինների, բժշկական հաստատությունների, հետազոտական ընկերությունների, համալսարանների, ՀԿ-ների, կրոնական կառույցների կազմակերպությունների զարգացում:
- Կազմակերպություններում ղեկավարների-խորհրդի, կառավարման մակարդակներում մեդիացիայի անցկացում:
- Բիզնեսի բարձրարգույն կառավարման մարմիններում, կառավարություններում, ՀԿ-ներում քոուչինգի անցկացում:
- Տարբեր տիպի կազմակերպություններում էմպիրիկ հետազոտությունների անցկացում:
- 49 տարվա զարգացման պրակտիկ խորհրդատու հետևյալ ոլորտներում՝
- Արդյունաբերություն (օր.`AngloAmerican Mining, VOEST steel, Philips, Porsche, BMW, Continental Tyres),
- Ծառայություն (օր.` Frankfurt Airport, Austrian Airlines, Leanflex Logistics),
- Բանկեր (օր.` Deutsche Bank, Raiffeisen International Bank, UBS Switzerland),
- Առողջապահություն (օր.` Hospital Havelhoehe Berlin, Maastricht Hospital, Salzburg Hospitals),
- Համալսարաններ (օր.` Hamburg, Salzburg),
- Կառավարություններ և հանրային կառավարում (օր.` Austrian&German Federal Governments, Cities of Linz, Munich, Rotterdam):
Ապրում է Զալցբուրգում (Ավստրիա), ամուսնացած է, ունի մեկ տղա և երկու աղջիկներ, հինգ թոռներ: